Պոնտական պարեր Թբիլիսիում։ Վարպետության դաս

Նոյեմբերի 17-ին Վրաստանի հունական համայնքների միության կողմից Թբիլիսում հյուրընկալվել էին պոնտական պարերի և տարազի բացառիկ մասնագետներ Պանայոտիս Կիրմանիդիսը և Բաբիս Կիրմանիդիսը։ Վրաստանի հունական համայնքների միության նախագահ Էվգենիա Կոտանիդիի հրավերով պոնտական մշակույթին նվիրված վարպետության դասին ներկա էին նաև Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան և Միության ներկայացուցիչներ։ Վարպետության դասին հյուրերը տեսաֆիլմի միջոցով ցուցադրեցին պոնտական պարերի […]

Read More

«Աշխարհն առանց սահմանների»․ հունական ոգին մանկական նկարներում

Հոկտեմբերի 12-13-ը Աթենքում կայացավ «Աշխարհն առանց սահմանների․ Իմ Հունաստան» մանկական նկարչական մրցույթի վերջին ընտրական փուլը, որին մասնակցում էին 14 երեխա 7 երկրից։ Մրցույթի առաջին փուլին մասնակցել էին շուրջ 340 երեխա աշխարհի այն երկրներից, որտեղ կան հունական համայնքներ։ Առաջին փուլը հաղթահարած 14 հաջողակներ հնարավորություն ունեցան Աթենքի Զապպիո սրահում անձամբ ներկայացնել իրենց աշխատանքները, պատմել իրենց մասին։ 14 […]

Read More

«Արցախը մեր տունն է» ազգային փոքրամասնությունների փառատոն

Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների հարցերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին ներկա էին  ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,  Արցախի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, ՀՀ վարչապետին առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի համակարգող-քարտուղար Նարինե Գուլյանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ազգային փոքրամասնությունների համայնքների […]

Read More

Հույներն ու լեհերը ներկայացրին իրենց ազգային մշակույթը

Սեպտեմբերի 28-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Հայաստանի լեհական համայնքը և Հունական համայնքների միությունը Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում հյուրերին ներկայացրին իրենց ազգային երգ ու պարը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Հունաստանի դեսպանի խորհրդական Դիմիտրիս Ֆելոպուլոսը, Հունաստանի դեսպանատան ռազմական […]

Read More

Յորղոս Վոլիկասի «Գենեսիս» ձայնասկավառակը Հայաստանում

Յորղոս Վոլիկասը հույն կոմպոզիտոր է։ Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 25-ին։ Նրա առաջին ձայնասկավառակը՝ «Գենեսիսը», որն ընգրկում էր 10 ստեղծագործություն, շրջանառվել է Հունաստանում «Էլեֆթերոս տիպոս» թերթի հետ, ինչպես նաև Ստամբուլում «Էխո» և Գերմանիայում «Տրիգոնո» թերթերի հետ։ Նրա երաժշտության մեջ գլխավոր դերում դաշնամուրն ու մեղեդին են։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները հեռարձակվել են Ամերկայի, Ավստրալիայի, Կանադայի և Եվրոպայի շատ […]

Read More

Հույն երեխաների առաջին ճամբարը Հայաստանում

Հունական ծագում ունեցող շուրջ 20 երեխա ՀՀ տարբեր քաղաքներից մասնակցեցին Հայաստանի հունական համայնքների միության նախաձեռնած ճանաչողական ճամբարին, որը տեղի ունեցավ հուլիսի 20-22 Վանաձոր քաղաքում, Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Հույն երեխաների համար նման ձևափաչով ճամբար առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում: Երեխաները ճամբարում սովորեցին հունական պարեր, հունարեն խոսել և հաշվել, իմացան հին հույների պատմությունը: Խաղերի և նկարազարդման […]

Read More

12-րդ ամենամյա Համապոնտական դաշնության երիտասարդական փառատոնը Նորուոլքում

Ավելի քան 200 ներկայացուցիչ ամբողջ աշխարհի պոնտական միություններից հունիսի 21-23-ը մասնակցեցին ԱՄՆ-ի և Կանադայի համապոնտական դաշնության 12-րդ ամենամյա երիտասարդական փառատոնին, որը կազմակերպվել էր Նորուոլքի «Պոնտոս» համայնքի կողմից: Հայաստանի հունական համայնքների միությունը փառատոնին ներկայացնում էր Աննա Խիտարովան (Համաշխարհային պոնտական երիտասարդական համակարգող խորհրդի հայաստանյան ներկայացուցիչ): Փառատոնի եռօրյա ծրագրում ներառված էին սեմինարներ ազգային ավանդույթների, ֆոլկլորի, երաժշտության, երգ ու […]

Read More

Պատմաբան Գևորգ Վարդանյանի ելույթը Պոնտոսի հույների ցեղասպանության վերաբերյալ

Պոնտացի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Արևմտահայության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը հունիսի 7-ին Հայաստանի հունական համայնքների միության հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում: Միջոցառմանը ելույթներ ունեցան Արևմտահայության հարցերի ուսումնասիրությունների կենտրոն տնօրեն Հայկազուն Ալվրցյանը, Կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Մելինե Անումյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանը և ուրիշներ: Միջոցառումն ամփոփվեց «Արգոնավորդների ոտնահետքերով» […]

Read More

Պոնտացի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը Երևանում

1919թ․ մայիսի 19-ին   Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, ուղևորվեց Պոնտոս, որից հետո էլ հակահունական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին և պոնտացի հույների ճակատագիրը թևակոխեց իր ամենաողբերգական փուլը: 1994 թվականից սկսած ամեն տարի մայիսի 19-ին աշխարհի տարբեր ծայրերում և Հայաստանում ապրող պոնտացիները հիշատակի երթեր և միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված Թուրքիայի կողմից դեռևս չճանաչված ցեղասպանությանը: […]

Read More