Հայաստանի հունական համայնքների միությունը ներառում է Հայաստանում և Արցախում գործող հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեության հիմնական նպատակը Հայաստանի հույն բնակիչների համախմբումն է, հունական մշակույթի և հունարենի տարածումը և այլն։

Այժմ Հայաստանի հունական համայնքների միության կազմում են հետևյալ համայնքները․

Ալավերդու «Ակմի» հունական ՀԿ

Ալավերդու «Ակմի» հունական համայնքում ընդգրկված են Ալավերդու և շրջանի գյուղերում  ապրող հույները։ Համայնքում գործում են հունական երգչախումբ և տիկնիկային թատրոն։

Ալավերդիում գործում է նաև Հունական բժշկական Հիպոկրատ հիմնադրամը, որը ղեկավարում է ազգությամբ հույն բժիշկ Սիմոն Զախարովը։

 

Նախագահ՝ Վաչե Մկրտչյան

Կոնտակտներ՝ հեռ․ +37455700332 email. akmi@greeks.am

 

Երևանի «Իլիոս» հույների համայնք ՀԿ

Երևանի «Իլիոս» հույների համայնք հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին Երևանում: Կազմակերպության հինադիրը եղել է Սլավա Ռաֆայելիդիսը: Հիմնադրման օրվանից մինչ օրս «Իլիոսը» հրատարակում է համանուն թերթը (թերթի խմբագիր՝ Կարինե Կարապետյան), որը լուսաբանում է Հայաստանի հույների առօրյան, միջոցառումները, հույների սովորությունները, մշակութային և քաղաքական լուրերը: Թերթում հոդվածները ներկայացվում են երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և հունարեն:

2016 թվականին «Իլիոս» հասարակական կազմակերպությունը Մշակույթի նախարարության հետ համատեղ թարգմանեց և ցուցադրեց «Արգոնավորդների հետքերով» փաստագրական ֆիլմը՝ նվիրված պոնտացի հույների ցեղասպանությանը:

Նախագահ՝ Քրիստինե Ռաֆայելովա

Կոնտակտներ՝ էլ․ հասցե ilios@greeks.am  հեռ․ +37498584224

 

Հայաստանի հույների «Պատրիդա» ՀԿ

Հայաստանի հույների «Պատրիդա» համայնքը երկար տարիներ հրատարակել է «Բյուզանդական ժառանգություն» տեղեկատվական-վերլուծական ամսագիրը։

Նախագահ՝ Էդուարդ Պոլատով

Կոնտակտներ հեռ․ +37499774500 email: patrida@greeks.am

 

Հրազդանի «Անաստասի» հունական ՀԿ

«Անաստաաի» հունական համայնքում ընդգրկված են Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Դիլիջանի, Սևանի և շրջակա 7 գյուղերի հույն բնակիչները։

Նախագահ` Կոստյա Ավգիտով

Կոնտակտներ՝ հեռ. +37477023954 email: anastasi@greeks.am

 

Նոյեմբերյանի «Օլիմպոս» հունական ՀԿ

«Օլիմպոս» հունական համայնքում ընդգրկված են Նոյեմբերյանի և շրջակա գյուղերի հույն բնակիչները։ Համայնքում անց են կացվում նաև հունարենի դասընթացներ։ Ուսուցիչ՝ Անուշիկ Հախոյան։

Նախագահ՝ Թամարա Թամազյան

Կոնտակտներ  էլ․հասցե olimpos@greeks.am  tel. +37496178717

 

Շիրակի մարզի «Էլլադա» հույների համայնք ՀԿ

Շիրակի մարզի «Էլլադա» հույների համայնք հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին, Գյումրիում։ Համայնքն առաջինը ղեկավարել է Կարինե Թոսունյանը։ Նրան հաջորդել են նախագահներ Վրեժ Կուտիկովը, Միխայիլ Իզմիրովը։

Համայնքին կից գործում է նաև պարի խումբ, որի պարացանկում ընդգրկված են նաև հունական պարեր:

Կազմակերպությունն անց է կացնում նաև հունարենի պարապմունքներ՝ շաբաթական երեք անգամ: Դասերն անց է կացնում Մուշեղ Տիտանյանը:

Նախագահ՝ Կենսաբեր Իսպիրյան

Կոնտակտներ՝ հեռ․ +37494008380, email. ellada@greeks.am

 

Ստեփանավանի «Պոնտոս» հունական ՀԿ

Ստեփանավանի «Պոնտոս» հունական ՀԿ-ն հիմնադրվել է 1994 թվականին Յակով Նիկոլայիդիսի կողմից։ Հաջորդել են նախագահներ Ռոման Արաբովը, Ալեքսանդր Խրիստոֆորիդիսը։ Համայնքում ընդգրկված են Ստեփանավանի և շրջակա գյուղերի, մասնավորապես Յաղդանի և Կողեսի հույն բնակիչները։

Համայնքում տարիներ շարունակ անց են կացվել հունարենի պարապմունքներ ուսուցիչներ Իլյա Տրիանդաֆիլովի և Աիդա Լազարևայի կողմից։ Համայնքի երիտասարդները բազմիցս մասնակցել են համահունական երիտասարդական ճամբարներին և ֆորումներին։

Նախագահ՝ Քրիստինա Թումասյան

Կոնտակտներ էլ․հասցե   pontos@greeks.am  հեռ․ +37499683683

 

Վանաձորի «Էլպիդա» հունական համայնք ՀԿ

Վանաձորի «Էլպիդա» հունական համայնքը երկար տարիներ աչքի է ընկել հունարենի մասնագիտացված դասընթացներով, որոնք անց է կացրել հունարենի մասնագետ Թագվոր Ամբակումյանը։ Համայնքի անդամները, լեզվի ուսուցումից զատ, կազմակերպում են ճանաչողական արշավներ և թեմատիկ ֆիլմերի դիտումներ, սովորում հունական երգեր։

Նախագահ՝ Արկադի Խիթարով

Կոնտակտներ email elpida@greeks.am հեռ․ +37491450184

 

Արցախի հունական համայնք ՀԿ

Արցախում ապրում են ազգային փոքրամասնությունների շուրջ 400 ներկայացուցիչ, որոնցից պաշտոնապես գրանցված են միայն ռուսներն ու հույները։ Արցախի հունական համայնքը փոքրաթիվ է՝ շուրջ 40 անդամ։ 2019 թվականի օգոստոսից Արցախի Հանրապետության հունական համայնքն անդամակցում է Հայաստանի հունական համայնքների միությանը։

Նախագահ՝ Սոֆյա Իվանիդիս

Կոնտակտներ՝ հեռ․ +37497208877 email. artsakh@greeks.am

 

 

Եթե ունեք հունական արմատներ և ցանկանում ենք գրանցվել մեր համայնքներից որևէ մեկում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները․