Ավարտվեց հույն երեխաների 7-րդ ամառային ճամբարը

Հուլիսի 3-6-ը Ստեփանավանում հաջողությամբ իրականացվեց հույն երեխաների յոթերորդ ճամբարը, որին մասնակցում էին ազգությամբ հույն երեխաներ Երևանից, Ստեփանավանից, Ալավերդիից, Ախթալայից, Նոյեմբերյանից, Հրազդանից, Ապարանից, Յաղդան գյուղից։ Այս տարվա ճամբարի ծրագիրը, ավանդական դարձած հունական երգ ու պարի, լեզվի ու պատմության ուսուցումից բացի, ներառում էր նաև նախագծային աշխատանք։ Մասնակից երեխաները բաժանված էին չորս աշխատանքային խմբերի, որոնց ղեկավարում էին մարզիչները՝ […]

Read More

Միջոցառումներ՝ նվիրված պոնտացի հույների ցեղասպանության օրվան

Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի կենտրոնի բակում տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էին Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Շաղոյանը, հունական համայնքների նախագահներ, անդամներ և Ալավերդու բնակիչներ։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ելույթներ ունեցան համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե […]

Read More

Մոմավառություն՝ նվիրված Սուրբ Գեորգիոսի տոնին

Ապրիլի 25-ին Հանքավանի Սուրբ Գեորգիոս հունական եկեղեցում Հայաստանի հունական համայնքների միությունը կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Սուրբ Գեորգիոսի տոնին, որն այս տարի նշվում էր ապրիլի 23-ին։ Մոմավառությանը ներկա էին Հայաստանում Հունաստանի դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Ծաղկաձորի համայնքապետ պարոն Նարեկ Հարությունյանը, Հանքավան գյուղի վարչական ղեկավար պարոն Արծրուն Գևորգյանը, հունական համայնքի անդամներ, Հանքավան գյուղի բնակիչներ։ Մոմավառությունից հետո պարոն […]

Read More

Բաց դաս-միջոցառում՝ նվիրված Հունաստանի անկախությանը

Հունաստանի անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Հայաստանի հունական համայնքների միությունը մարտի 29-ին անցկացրեց բաց դաս-միջոցառում, որին ներկա էին Միությունում հունարեն սովորողները և համայնքի ընկերները։ Հունաստանից գործուղված հունարենի մասնագետներ Աթանասիոս Գուձելասը և Կոստանդինա Սոտիրոպուլուն ներկայացրին 1821-ի խորհուրդը և ֆիլհելենիզմի դերը հունական հեղափոխության մասին։ Ներկաները դիտեցին հունական նախագահական գվարդիայի զինվորների՝ էվզոնասների համազգեստի մասին վավերագրական ֆիլմ, ապա ռուսերենով, անգլերենով […]

Read More

Հրազդանի և Նոյեմբերյանի հունական համայնքներում նշեցին Հունաստանի անկախության օրը

Մարտի 21-ին  Հրազդանի հունական համայնքում, իսկ մարտի 25-ին Նոյեմբերյանի հունական համայնքի անդամները նշեցին Հունաստանի անկախության օրը։ Համայնքների անդամներին ողջունեցին համայնքի նախագահները՝ Էլլադա Մուրադովան (Հրազդանի հունական համայնք) և Թամարա Թամազյանը (Նոյեմբերյանի հունական համայնք), ապա երեխաները բանաստեղծություններ արտասանեցին հունարեն և հայերեն, ներկայացրեցին հայկական և հունական պարեր, իսկ վերջում ներկաները դիտեցին անկախության պատերազմին նվիրված «200 տարվա ճանապարհ» վավերագրական […]

Read More

Հունարենի համաշխարհային օրը՝ նվիրված Օ․ Էլիտիսին

Փետրվարի 14-ին Գրականության և արվեստի թանգարանում Հայաստանի հունական համայնքների միությունը նշեց Հունարենի համաշխարհային օրը՝ այն նվիրելով հույն մեծ բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Օդիսեաս Էլիտիսին։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խ. Սոֆիանոպուլոսը, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Վ. Մարագոսը, Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Խ. Արսենիուն, հունական համայնքի անդամներ, այլք։ […]

Read More

Հունաստանի դեսպանն այցելել է Նոյեմբերյանի հունական համայնք

Դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվող Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը այցելեց Նոյեմբերյանի հունական համայնք։ Պարոն դեսպանը ծանոթացավ համայնքի անդամների հետ, տեղեկացավ գործունեության և խնդիրների մասին։  

Read More

Նոյեմբերյանի և Գյումրու հունական համայնքները նշեցին «Օխի»-ի օրը

Հոկտեմբերի 28-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը Նոյեմբերյանի «Օլիմպոս» և Գյումրու «Էլլադա» հունական համայնքները համատեղ միջոցառում իրականացրին՝ նվիրված «Օխի»-ի օրվան։ Ներկաներին ողջունեց և օրվա խորհրդին անդրադարձավ Նոյեմբերյանի հունական համայնքի նախագահ Թամարա Թամազյանը, հաջորդեցին համայնքի պատանիների հունարեն կատարումները և «Շիրակի հույներ» պարի համույթի ելույթները։

Read More

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ»-ի ցուցահանդեսը՝ նվիրված ազգային փոքրամասնություններին

«Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ի և Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հոկտեմբերի 25-ին կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և առօրյա կյանքին։ Միջոցառմանը ներկա Էին Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը, Հունաստանի դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին։ Հայաստանի հունական համայնքների միությունը միջոցառմանը ներկայացավ ՆԻՍԻ պարի խմբի […]

Read More

Միության երիտասարդները մասնակցեցին Հունաստանի ԱԳՆ ծրագրերին

Հուլիս և սեպտեմբեր ամիսներին Հայաստանի հունական ծագում ունեցող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, այդ թվում նաև՝ Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները, մասնակցեցին Հունաստանի Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հարցերով քարտուղարության նախաձեռնած երեք ծրագրերի։ Ծրագրերը ներառում էին ճանաչողական մշակութային այցեր դեպի Հունաստանի տարբեր քաղաքներ և տեսարժան վայրեր, հունարենի երկշաբաթյա ուսուցում Իոաննինա քաղաքում և հունական սփյուռքի պարուսույցների վերապատրաստման դասընթացներ։

Read More