Մայիսի 19-ին Հայաստանի հունական համայնքների միությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Հունաստանի հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսը, Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ։ Հիշատակի միջոցառումը շարունակվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ելույթներով հանդես եկան թանգարանի գիտաշխատողներ Սուրեն Մանուկյանը և Թեհմինե Մարտոյանը։ Ցուցադրվեցին նաև ցեղասպանագիտության ոլորտում հայտնի […]