Հունական մշակույթին նվիրված միջոցառումներ Հրազդանում և Գավառում

Օրեր առաջ Հրազդան քաղաքի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցում և Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի էին ունեցել Մշակութային խաչմերուկ խորագրով միջոցառումներ, որոնց ընթացքում աշակերտները ներկայացրել են տարբեր ազգերի մշակույթները, այդ թվում՝ հունականը։ Հունական մշակույթին նվիրված հատվածի պատրաստմանն ուսուցիչներին և աշակերտներին աջակցել են Հրազդանի հունական համայնքի անդամները։ Միջոցառմանը ներկա էր նաև Հրազդանի […]

Read More

«Նոր հայրենիք» ֆիլմի ցուցադրությունը Երևանում

Նոյեմբերի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հույն ռեժիսոր Կոստանդինոս Գեորգոպուլոսի «Նոր հայրենիք» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:   Ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Թեհմինե Մարտոյանի։   Ցուցադրությանը ներկա էին Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Խրիստոս Արսենիուն, տնտեսական հարցերով կցորդ Էֆտիխիա Բակոպուլոն, Հայաստանի հունական համայնքի անդամներ, թանգարանների գիտաշխատողներ և ուրիշներ։  

Read More

Նոր նախագահ Հրազդանի հունական համայնքում

  Հոկտեմբերի 21-ին Հրազդանի «Անաստասի» հունական համայնքում տեղի ունեցավ կազմակերպության հերթական ժողովը։ Կազմակերպության նախագահ Կոստյա Ավգիտովը ներկայացրեց իր գործունեության հաշվետվությունը, ապա առաջադրեց Էլլադա Մուրադովայի թեկնածությունը կազմակերպության նախագահի պաշտոնի համար։ Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ Էլլադա Մուրադովան ընտրվեց Հրազդանի «Անաստասի» հունական համայնքի նախագահ։

Read More

Դասախոսություն հին հունական արվեստի թեմայով

Հոկտեմբերի 20-ին մեր գրասենյակում տեղի ունեցավ «Հին Հունաստանի արվեստը․ սափորանկարչություն» թեմայով դասախոսություն, որը վարեց Հյուսիսային համալսարանի դասախոս Ռուզան Անանյանը։   Միջոցառումն իրականացվել էր «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ, Reloading inclusion for minority youth ծրագրի շրջանակներում։

Read More

Հանդիպում Հունաստանի սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 18-ին մեր գրասենյակում հյուրընկալեցինք Հունաստանի սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղարության պատվիրակությանը, գլխավոր քարտուղար տիկին Մայրա Միրոյանիին, Հայաստանում Հունաստանի դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսին և հյուպատոս պարոն Էմանուիլ Ասիմակոպուլոսին։

Read More

Ստեփանավանում իրականացվեց հույն երեխաների հինգերորդ ճամբարը

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Ստեփանավանում անցկացվեց հույն երեխաների հինգերորդ ամենամյա ամառային ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին քսանից ավելի երեխա՝ Հայաստանի տարբեր քաղաքներից։ Ճամբարային օրերի ընթացքում երեխաները սովորեցին հունարեն այբուբենը, թվերը, հունական երգեր, պարեր։ Ունեինք նաև հատուկ հյուրեր՝ ճարտարապետ Ռուբեն Սարգսյանը, պատմաբան Թեհմինե Մարտոյանը, ովքեր հետաքրքիր դասախոսություններ անցկացրեցին երեխաների հետ հայ-հունական պատմական և մշակութային կապերի վերաբերյալ։ Ճամբարի […]

Read More

Կալիոպե երգչախումբը միջազգային փառատոնի հաղթող

Ալավերդու հունական համայնքի «Կալիոպե» երգչախումբը հունիսի 27-ին Մինորա մշակութային կենտրոնի հետ համատեղ մասնակցեց Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում կայացած WONDERLAND միջազգային մրցույթ փառատոնին և պրոֆեսիոնալ ժուրիի գնահատականներով երգչախումբը արժանացավ 1-ին պատվավոր հորիզոնականի՝ բարձր պահելով Հայաստանի և Հունաստանի անունը։ Մրցույթին մասնակցում էին ավելի քան 700 մասնակից՝ 10-ից ավելի երկրներից։ Երգչախմբի գեղ.ղեկավար Գոհար Ավլաստիմովա, խմբավար Արմինե Ղազանչյան

Read More

Պոնտացի հույների ցեղասպանությանը նվիրված միջոցառում ՀՑԹԻ-ում

Պոնտացի հույների ցեղասպանության հիշատակի շաբաթվա շրջանակում մայիսի 25-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական համայնքի անդամները և այլ հյուրեր։ Ներկաները նախ ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա դիտեցին պոնտացի հույների պատմությանը վերաբերվող փոքրիկ ցուցադրությունը և ունկնդրեցին թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանի […]

Read More

Հունական պարի վարպետության դաս Նիկոս Թանոսի կողմից

Մայիսի 22-ին մեր գրասենյակում հյուրընկալեցինք Գերմանիայից ժամանած հունական ազգային պարերի մասնագետ Նիկոս Թանոսին և իր աշակերտուհուն՝ Նաիրա Հայրապետյանին։   Պարոն Թանոսը ծանոթացավ Հայաստանի հունական համայնքների Միությանը և մեր խնդրանքով ազգային պարի վարպետության դաս անցկացրեց մեզ հետ։

Read More

Միջոցառումներ՝ նվիրած պոնտացի հույների ցեղասպանության օրվան

Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքի հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։   Ծաղիկների խոնարհման արարողությանը հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։   Միջոցառմանը ելույթ ունեցան Ալավերդի համայնքի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական […]

Read More