Մարտի 30-ին Նոյեմբերյանի «Օլիմպոս» հունական համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հունաստանի անկախության 203-ամյակին։ Միջոցառումը սկսվեց համայնքի երեխաների կողմից Հունաստանի և Հայաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, որից հետո երեխաները ողջունեցին ներկաներին։ Նոյեմբերյանի երաժշտական դպրողի քանոնի դասարանի սաների կատարմամբ և դաշնամուրի նվագակցությամբ հնչեց հունական սիրտակի։ Ցուցադրվեցին գեղարվեստի դպրոցի սաների նկարչական ստեղծագործությունները հունական մշակույթի թեմաներով։ Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան […]