Փետրվարի 9-ին Հայաստանի հունական համայնքների միությունը հրավիրել էր հույներին և հունասերներին միասին տոնելու Հունարենի համաշխարհային օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հունաստանի հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, հունական համայնքի անդամներ և այլ հյուրեր։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Միությունում հունարեն սովորողների կողմից հունարենից հայերեն թարգմանված հունական դիցաբանության մասին տեսաֆիլմ, ելույթ ունեցան Հայաստանում ապրող հունախոս երեխաները՝ ներկայացնելով Հին Հունաստանում սկիզբ առած Օլիմպիական խաղերը, այնուհետև սովորողներից մի քանիսը պատմեցին ներկաներին, թե ինչու են սովորում հունարեն։ Վերջում ներկաներն ունկնդրեցին Գևորգ Գալթակյանի հունարեն կատարումը։