Հունիսի 23-26-ը Ստեփանավանում իրականացվեց հայաստանաբնակ հույն երեխաների ամենամյա ճամբարը։
Ճամբարը նախատեսված էր Հայաստանի տարբեր քաղաքներում ապրող ավելի քան 25 երեխայի համար, որոնք երեք օրերի ընթացքում սովորեցին հունական պարեր, ունեցան հունարենի դասեր, նկարազարդեցին հունական առասպելներ, դիտեցին Հունաստանի ազգային ազատագրական շարժմանը նվիրված ֆիլմեր։
Ճամբարային օրերի ընթացքում երեխաների այցելեցին նաև Դենդրոպարկ, վայելեցին Լոռվա գեղեցիկ բնությունը։
Ճամբարի նպատակը ոչ միայն Հայաստանի հունական համայնքի նոր սերնդի հունական գիտակցության բարձրացումն է, այլ նաև հունական ծագում ունեցող երեխաների միջև ամուր կապ հաստատելը։
Ճամբարի իրականացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալ ենք․
Հայաստանի Հանրապետության կառավարությանը
Հունաստանի ԱԳՆ Սփյուռքի հարցերով քարտուղարությանը
Մխիթար Կոտանիդիսին։
 
Ավելի շատ լուսանկարների համար անցե՛ք հղումով։