2023թ. հոկտեմբերին Համազգային թատրոնում տեղի ունեցավ «Աշխարհի ժողովուրդների երգեր և պարեր» հանրապետական փառատոնը, որ

տեղ ՀՀ տարբեր մարզերից ժամանած համույթների կողքին «Պոնտիակա» պարով ելույթ ունեցավ Գյումրու «Էլլադա» հունական համայնքի «Շիրակի հույներ» պարային համույթը` ղեկավարությամբ պարուսույց Միշա Թորոսյանի։

«Շիրակի հույներ» պարային համույթի ելույթը դրական արձագանք ստացավ կազմակերպիչների և հանդիսատեսի կողմից և արժանացավ մրցանակի։