Դեկտեմբերի 3֊ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում թևածում էր հունական մշակույթի ոգին։
 
Հայ հունական բարեկամության կամուրջ խորագիրը կրող համերգային ծրագիրը կազմակերպել էր Գոհար Ավլաստիմովան։ Նա 2018 թ֊ին Ալավերդիում հիմնադրեց Ակմի հունական երգչախումբը, որում ընդգրկվեցին շուրջ 30 պատանիներ։ 2023թ֊ին էլ Գոհար Ավլաստիմովան հիմնադրեց Կալլիոպե երգչախումբը, որի անդամները Ալավերդու մանկական արվեստի դպրոցի արհեստավարժ մանկավարժ֊երաժիշտներն են , իսկ խմբավարը` Արմինե Ղազանչյանը։
 
«Ակմի» և «Կալլիոպե» երգչախմբերի համատեղ համերգին ներկա էին Արկադի Խիտարովը, Սիմոն Զախարովը, Արիգա Գուրջիյանցը, Լևոն Սադախյանը և այլոք։ Հարկ է նշել, որ «Ակմի» երգչախումբը իր գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք մարզային հանրապետական և միջազգային փառատոնների։ 
 
Մարզկենտրոնում համերգային ծրագիրն իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ՝ Քրիստինե Մադոյանին։