Այս ապրիլը ելույթաշատ էր Շիրակի մարզի «Էլլադա» հունական համայնքի երգի և պարի համույթի համար։ Ամսվա սկզբին համույթը Երևանում մասնակցեց հանրապետական փառատոնին՝ արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին և հաղթանակի գավաթին։

Հավատարիմ մնալով Հայաստանում հունական մշակույթի տարածման իր առաքելությանը՝ համույթը մասնակցեց նաև Ակնալիճ գյուղում եզդիական տոնակատարությանը և ներկայացրեց երկու հունական պար։ Մեր համույթի երեխաներն իրենց փայլուն մասնակցության համար պատվոգրեր ստացան միջոցառման կազմակերպիչների կողմից։

Շիրակի հունական համայնքի ղեկավար՝ Կենսաբեր Իսպիրյան