Ապրիլի 13-ին Ստեփանավանի «Պոնտոս» հունական համայնքում տեղի ունեցավ կազմակերպության հերթական ժողովը։
 
Կազմակերպության նախագահ Քրիստինա Թումասյանը ներկայացրեց վերջին հինգ տարիների իր գործունեության հաշվետվությունը, ապա առաջադրեց Ստեփան Սարգսյանի թեկնածությունը կազմակերպության նախագահի պաշտոնի համար։
 
Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ Ստեփան Սարգսյանն ընտրվեց Ստեփանավանի «Պոնտոս» հունական համայնքի նախագահ։