Մայիսի 19-27-ը Հայաստանում անցկացվեց Պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված շաբաթ։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Ալավերդի քաղաքից։ Հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Ծաղիկների խոնարհման արարողությանը հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։ Միջոցառմանը ներկա էին Ալավերդի համայնքի […]