Հունարենի համաշխարհային օրվա շրջանակներում Հայաստանի հունական համայնքների միության և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համագործակցությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ «Զրույց հին հունարենի շուրջ» խորագրով։
Հանդիպման բանախոսներն էին հին հունարենի թարգմանիչներ Արամ Թոփչյանը և Գոհար Մուրադյանը։ Ներկա էին Հայաստանում Հունաստանի հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, հունական համայնքի անդամներ, գիտաշխատողներ, ուսանողներ։
 
Բացման խոսք ասացին Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Այնուհետև Գոհար Մուրադյանը ամփոփ հետաքրքիր փաստեր ներկայացրեց հին հունարենի մասին:
Զրույցի ընթացքում Արամ Թոփչյանը և Գոհար Մուրադյանը խոսեցին հին հունարենից թարգմանության կանոնների մասին, անդրադարձան հոմերոսյան պոեմի ոճաբանական առանձնահատկություններին, հատվածներ ընթերցեցին վերջերս հայերեն թարգմանված «Իլիականից»։
 
Լուսանկարները՝ Սամվել Բիրինյանի