Հոկտեմբերի 26-30-ը հունական ծագում ունեցող 10 երեխա Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Ալավերդուց և Նոյեմբերյանից, այցելեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք։ Այցի նպատակն էր ծանոթանալ Աթենքի տեսարժան վայրերին, մոտիկից տեսնել Ակրոպոլիսը, Պոսեյդոնի տաճարը, այցելել Հունաստանի խորհրդարան, թանգարաններ, համտեսել ազգային խոհանոցը և ներկա գտնվել Հոկտեմբերի 28-ի տոնական շքերթին։
Երեխաների և ուղեկցող մեխահասակները այցելությունը Աթենք ֆինանսավորվել էր Հայաստանում Հունաստանի դեսպանության կողմից։