Նոյեմբերի 25-ին Լոռու Կողես գյուղի դպրոցում տեղի ունեցավ «Բարեկամ երկրներ» խորագիրը կրող դաս-միջոցառում։ Դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ որոնց թվում կան նաև ազգությամբ հույն երեխաներ, դասղեկ Լիլիթ Դավթյանի հետ ներկայացրին Հունաստանը, երկրի պատմությունը, լեզուն և մշակույթը։

Դաս-միջոցառմանը պատշաճ ներկայանալ օգնել էին գյուղի ազգությամբ հույն բնակիչները, ինչպես նաև աշակերտների ծնողները՝ պատրաստելով հունական ուտեստներ։