Մեր երեխաներն Աթենքում

Հոկտեմբերի 26-30-ը հունական ծագում ունեցող 10 երեխա Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Ալավերդուց և Նոյեմբերյանից, այցելեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք։ Այցի նպատակն էր ծանոթանալ Աթենքի տեսարժան վայրերին, մոտիկից տեսնել Ակրոպոլիսը, Պոսեյդոնի տաճարը, այցելել Հունաստանի խորհրդարան, թանգարաններ, համտեսել ազգային խոհանոցը և ներկա գտնվել Հոկտեմբերի 28-ի տոնական շքերթին։ Երեխաների և ուղեկցող մեխահասակները այցելությունը Աթենք ֆինանսավորվել էր Հայաստանում Հունաստանի դեսպանության կողմից։ […]

Read More

Հույն երեխաների երրորդ ճամբարը Վանաձորում

Հուլիսի 25-ին ավարտվեց Հայաստանի հունական համայնքների միության՝ Վանաձորում կազմակերպած հույն երեխաների ամառային երրորդ ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին շուրջ 25 երեխա՝ Հայաստանի Երևանի, Ալավերդու, Ստեփանավանի, Գյումրու, Նոյեմբերյանի, Հրազդանի հունական համայնքներից։ Այս տարի ևս ճամբարային ծրագիրը հագեցած էր հետաքրքիր զբաղմունքներով և դասերով։ Ճամբարականները հետաքրքիր քայլարշավ կազմակերպեցին դեպի Վանաձորի փարթամ ու կանաչ բնությունը, որտեղից էլ չորացած փայտեր հավաքեցին […]

Read More

Հույների ուխտագնացությունը Առաջին ալիքի եթերում

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները Հունաստանի թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Հովհաննես Ծայրագույն Վրդ. Սաղտըճեանի հետ ուխտագնացություն կատարեցին դեպի Հանքավանի Այոս Գեորգիոս հունական եկեղեցի։ Ուխտագնացության ընթացքը, ապա նրան հաջորդող հունական ուտեստներով հացկերույթը նկարահանվեց Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման նկարահող խմբի կողմից։

Read More

Ուխտագնացություն դեպի Հանքավանի հունական եկեղեցի

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները Հունաստանի թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Հովհաննես Ծայրագույն Վրդ. Սաղտըճեանի հետ ուխտագնացություն կատարեցին դեպի Հանքավանի Այոս Գեորգիոս հունական եկեղեցի։ Եկեղեցին թեև կանգնուն է, սակայն բարեկարգման խիստ կարիք ունի։ Այստեղ վաղուց ի վեր պատարագներ և եկեղեցական այլ արարողություններ տեղի չեն ունենում․ հույն ուղղափառ հոգևորական չկա։ Սակայն եկեղեցին բաց է այցելուների […]

Read More

Հույն երեխաների երկրորդ ամառային ճամբարը Վանաձորում

Հուլիսի 9-12-ը Հայաստանի հունական համայնքների միությունը իրականացրեց Հայաստանի հույն երեխաների ամառային երկար սպասված ճամբարը։ Շուրջ քսան երեխա Տավուշից, Շիրակից, Լոռիից, Կոտայքից, Երևանից և Արցախից երեք օր հյուրընկալվել էին Գուգարաց Թեմի՝ մեզ արդեն հարազատ դարձած «Ծիծեռնակ» ճամբարում։   Ճամբարային ծրագիրն այս տարի ավելի հագեցած էր ուսումնական մասով։ Երեխաները սովորեցին հունարեն այբուբենի տառերը և նոր սովորած տառերով […]

Read More

«Ազգային համեր» հաղորդումը Հայաստանի հույների մասին

Առաջին ալիքի «Ազգային համեր» հաղորդման շրջանակներում Հերմինե Ստեփանյանը հյուրընկալվել է Հայաստանի հույն երիտասարդներին, ովքեր պատրաստվում են Զատկի տոնին։ Հաղորդման ընթացքում ներկայացվում են հունական համայնքի ավանդույթները, խոհանոցը, պատմությունը, պարերը։

Read More

Օգնություն Տավուշի կարիքավոր հույն ընտանիքների երեխաներին

Օգոստոս ամսին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները նախաձեռնեցին բարեգործական ակցիա, որի նպատակն էր աջակցել Տավուշի մարզի «Օլիմպոս» հունական համայնքի կարիքավոր ընտանիքների երեխաներին։ Նախաձեռնությանը մեծապես աջակցեցին «Պանարէլլա» հայ-հունական կապերի զարգացման ՀԿ-ն և այլ կամավորներ։  «Օլիմպոս» հունական համայնքի նախագահ տիկին Թամարա Թամազյան-Լազարիդուի հետ նախապես հստակեցնելով թիրախային ընտանիքների երեխաների քանակը, տարիքը և սեռը՝ պատրաստեցինք 25 անվանական փաթեթ, որոնք […]

Read More

ԿՈՉ քրիստոնյա երիտասարդների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակում պահպանելու վերաբերյալ

          ԿՈՉ քրիստոնյա երիտասարդների կողմից Թուրքիայի նախագահ մեծարգո պարոն Ռեջեփ Թայիպ Էրդողանին Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակում պահպանելու վերաբերյալ   Մենք՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելոռուսի քրիստոնյա  երիտարդներս,  դիմում ենք Ձեզ, պարո՛ն Նախագահ, կոչ անելով պահպանել քրիստոնյա աշխարհի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ […]

Read More

Սարյանի թանգարանում հնչեց հունարենը

Փետրվարի 9-ը հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային հիմնի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի հիշատակի օրն է, և պատահական չէ, որ 2017 թվականին այդ օրը հռչակվեց Հունարենի համաշխարհային օր։ Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կա հունական սփյուռք և որտեղ դասավանդվում է հունարեն, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված հունարենին։ Հունարենի համաշխարհային օրվա շրջանակներում Սև ծովի և Կենտրոնական Ասիայի շրջանի […]

Read More

«Աշխարհն առանց սահմանների»․ հունական ոգին մանկական նկարներում

Հոկտեմբերի 12-13-ը Աթենքում կայացավ «Աշխարհն առանց սահմանների․ Իմ Հունաստան» մանկական նկարչական մրցույթի վերջին ընտրական փուլը, որին մասնակցում էին 14 երեխա 7 երկրից։ Մրցույթի առաջին փուլին մասնակցել էին շուրջ 340 երեխա աշխարհի այն երկրներից, որտեղ կան հունական համայնքներ։ Առաջին փուլը հաղթահարած 14 հաջողակներ հնարավորություն ունեցան Աթենքի Զապպիո սրահում անձամբ ներկայացնել իրենց աշխատանքները, պատմել իրենց մասին։ 14 […]

Read More