Հոկտեմբերի 2-ին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները Հունաստանի թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Հովհաննես Ծայրագույն Վրդ. Սաղտըճեանի հետ ուխտագնացություն կատարեցին դեպի Հանքավանի Այոս Գեորգիոս հունական եկեղեցի։

Եկեղեցին թեև կանգնուն է, սակայն բարեկարգման խիստ կարիք ունի։ Այստեղ վաղուց ի վեր պատարագներ և եկեղեցական այլ արարողություններ տեղի չեն ունենում․ հույն ուղղափառ հոգևորական չկա։ Սակայն եկեղեցին բաց է այցելուների առջև՝ շնորհիվ 92-ամյա հույն Նատալի տատիկի, ով ամեն օր բացում է եկեղեցին, մաքրում, կարգի բերում այն։

Եկեղեցում Տեր Հովհաննեսի հնչեցրած աղոթքից հետո երիտասարդները ծանոթացան տեղի հույն բնակիչների հետ՝ արժանանալով ջերմ ընդունելության։
Ուխտագնացության ընթացքը, ապա նրան հաջորդող հունական ուտեստներով հացկերույթը նկարահանվեց Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման նկարահող խմբի կողմից։