Սեպտեմբերի 26-ին Ժողովրդական արվեստների թանգարանում, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, տեղի ունեցավ միջոցառում՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ:
Հայաստանի հունական համայնքների միությունը հունական մշակույթը միջոցառմանը ներկայացրեց Ալավերդու հունական համայնքի մանկական երգչախմբի հունարեն և պոնտիերեն կատարումներով, ազգային ուտեստով, Միության գործունեությունը լուսաբանող հրատարակություններով։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Հունաստանի դեսպանության առաջին քարտուղար պարոն Էմանուիլ Ասիմակոպուլոսը, ով իր ողջույնի խոսքում նշեց այս միջոցառման կարևորությունը Հայաստանում ապրող ազգերի մշակույթները ճանաչելու գործում։