Հոկտեմբերի 20-ին Ստեփանավանի թիվ 6 միջն դպրոցի 9բ դասարանը անցկացրեց միջոցառում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին։ Միջոցառումը կազմակերպվել էր Ստեփանավանի հունական համայնքի նախագահ Քրիստինա Թումասյանի նախաձեռնությամբ։
Միջոցառման ընթացքում աշակերտները հակիրճ ներկայացրեցին Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը, բեմադրեցին նաև հունական պարեր (պարուսույց՝ Դիանա Սմբատյան)։