Ապրիլի 22-ին Ալավերդու մշակույթի տանը տեղի ունեցավ «Ակմի» հունական համայնքի մանկական երգչախմբի հոբելյանական համերգը՝ Գոհար Ավլաստիմովայի ղեկավարությամբ։
 
Համերգի ընթացքում ներկայացվեցին հունարեն, պոնտիերեն և հայերեն երգեր, եղան նաև համատեղ կատարումներ Արվեստի դպրոցի սաների հետ։
 
Միջոցառմանը ներկա էին Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը, Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը, Հայաստանի հունական համայնքների միության ներկայացուցիչներն ու անդամները։
Լուսանկարները՝ Սամվել Բիրինյանի