Ալավերդի քաղաքում գործող Հունական բժշկական Հիպոկրատ հիմնադրամը հիմնադրվել է 2001 թվականին: Հիմնադրման օրից մինչև օրս անվճար առաջնային բժշկական օգնության և դեղորայք է տրամադրում Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով խավերին և հույներին: Հիմնադրամը ղեկավարում է ազգությամբ հույն բժիշկ վիրաբույժ Սիմոն Զախարովը:
2001-2019 թթ. հիմնադրամն սպասարկել է շուրջ 580.000 պացիենտի, այդ թվում նաև հույների:
Վերջին երեք տարիներին Հունաստանի կառավարությունը դեսպանատան միջոցով ֆինանսական աջակցություն է տրամադրում հիմնադրամին, որով ձեռք է բերվում դեղորայք և բժշկական սարքավորումներ:
Հիմնադրամում գործում են հետևյալ կաբինետները․
- բժշկական ընդհանուր պրակտիկա
- գինեկոլոգիական
- մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
- լաբորատոր ախտորոշիչ (կլինիկակա, բիոքիմիական)
- ընդհանուր վիրաբուժարան
- կլինիկական դեղորայքային
- ընտանեկան բժշկություն
- ճառագայթային ախտորոշիչ /ուլտրաձայնային/
- ֆիզիոթերապևտիկ կաբինետ
- ատամնաբուժական կաբինետ
2001 թվականից հիմնադրամը անվճար առաջնային բժշկական ծառայություն է մատուցում ազգաբնակչության հետևյալ 10 խմբերին.
- 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներ
- Ի ծնե հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տ.) և միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ
- Նպաստառու ընտանիքների անդամներ (30,00 և ավելի անապահովության միավոր ունեցողներ)
- Միայնակ նպաստառու ծերեր (65 տարեկան և բարձր տարիք ունեցողները)
- Շաքարային դիաբետով հիվանդներ
- Պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
- Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներ
- Ազգությամբ հույներ
- Մոբիլ խմբի կողմից ուղեգրված հիվանդներ
- Մինչև 7 տարեկան երեխաներ
Հասցե՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Թումանյան 42
E-mail . greecefund@mail.ru
Հեռ. 091 020259 041 020259