Երևան քաղաքի հույների «Իլիոս» համայնքի անդամ, փոքրիկ նկարչուհի Արսինե Հակոբյանն արժանացել է հատուկ պատվոգրի առ այն, որ մասնակցել է «մոտիկ, թե հեռու, ՄԵՆՔ բոլորս ՄԻ ենք» նկարչական մրցույթին։ Մրցույթը կազմակերպվել էր Հունաստանի արտգործնախարարության հունական սփյուռքի գլխավոր քարտուղարության և Հունաստանի մանկական պատկերասրահի կողմից՝ Երիտասարդական գրքերի միջազգային կազմակերպության (IBBY) հունական բաժնի հետ համագործակցությամբ։ Ներկայացվել էին 3520 աշխատանք […]