Երևան քաղաքի հույների «Իլիոս» համայնքի անդամ, փոքրիկ նկարչուհի Արսինե Հակոբյանն արժանացել է հատուկ պատվոգրի առ այն, որ մասնակցել է «մոտիկ, թե հեռու, ՄԵՆՔ բոլորս ՄԻ ենք» նկարչական մրցույթին։

Մրցույթը կազմակերպվել էր Հունաստանի արտգործնախարարության հունական սփյուռքի գլխավոր քարտուղարության և Հունաստանի մանկական պատկերասրահի կողմից՝ Երիտասարդական գրքերի միջազգային կազմակերպության (IBBY) հունական բաժնի հետ համագործակցությամբ։

Ներկայացվել էին 3520 աշխատանք աշխարհի 30 երկրից։ Մեր Արսինեի աշխատանքը՝ ի թիվս այլ 124 աշխատանքների ընտրվել է և կտպագրվի հուշալբոմի մեջ։