Դեկտեմբերի 14-ին Հայաստանի հունական համայնքների միությունը հյուրընկալեց Հունաստանի նորանշանակ դեսպան պարոն Էվանգելոս Տուրնակիսին և դեսպանության ներկայացուցիչներին։ Ամանորյա ուրախ մթնոլորտում համայնքի անդամների հետ ծանոթանալուց հետո՝ պարոն դեսպանը և հյուրերը միասին զարդարեցին Միության տոնածառը։ Երեկոյի ընթացքում տեսաշնորհանդեսով ներկայացվեցին Միության 2019 թվականի գործունեությունը և 2020 թվականի պլանները։