Պոնտացի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Արևմտահայության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը հունիսի 7-ին Հայաստանի հունական համայնքների միության հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում: Միջոցառմանը ելույթներ ունեցան Արևմտահայության հարցերի ուսումնասիրությունների կենտրոն տնօրեն Հայկազուն Ալվրցյանը, Կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Մելինե Անումյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանը և ուրիշներ:
Միջոցառումն ամփոփվեց «Արգոնավորդների ոտնահետքերով» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որը նվիրված էր պոնտական հելլենիզմի պատմությանը: Ստորև հրապարակված է պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանի ելույթը: