Փետրվարի 19-23 Ալավերդի համայնքում անցկացվեց «Թումանյանական հեքիաթ» 2-րդ մանկական թատերական փառատոնը։ Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ թատերախմբեր են ձևավորվում բացառապես մանկապարտեզահասակ երեխաներից։ «Թումանյանական հեքիաթ» փառատոնի նախաձեռնողը Ալավերդու ԱԿՄԻ հունական համայնքը և Ակմի Ալավերդու տիկնիկային թատրոնն էին՝ ի դեմս թատրոնի գեղարվեստական ղեկավար Լևոն Սադաղյանի։ Դեռևս 2019-ին հիմնադրված այս փառատոնի առաքելությունը Հովհաննես […]