«Վերջապես հասանք Մեհմանայի հանքերին: Այդ հարուստ հանքերը գտնվում են հայոց Մեհմանա գյուղի ավերակներից երեք քառորդ վերստ հեռավորության վրա: Երևում է, մի ժամանակ հանքերի մերձակայքում եղել է հայոց խիտ ազգաբնակչություն, որպես ցույց են տալիս Սովուկ-Բուլաղ և Սամբաղ գյուղերի ավերակները, որոնք ծածկված են անտառի տակ: … Հանքերը բովագործում են հույները, որոնք ընտանիքով բնակվում են անտառի խլության մեջ […]
Հունական հետքը Հանքավանում
Ժամանակակիցները հիշում են, որ դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույն։ Այսօր գյուղում մնացել են ընդամենը երեք հունական ընտանիք։ Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը վառ վկայությունն է այն բանի, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հույներին պատկանող գերեզմաններին կանգնեցված են տիպիկ հունական ոճի դամբարանաքարեր, ըստ երևույթին, պատրաստված հույն վարպետների կողմից։ Սակայն Հանքավանի […]
Բաշքանդի հույները և հունական եկեղեցին
Բաշքանդ գյուղը գտնվում էր Լենհանքերի կտուրին՝ Կատարի /Ղաթարի/ և Կավարտի արանքում՝ նշանավոր Կռկոռա լեռան փեշերի չքնաղ բնության գրկում: Հունական այս բնակավայրը ստեղծվել է 19-րդ դարի կեսերին: 1853 թվականին, հույն արդյունաբերող Խարլամպի Կոնդուրովը կառուցեց Կավարտի պղնձաձուլարանը՝ աստիճանաբար մեծացնելով հզորությունը:
Գյումրու սուրբ Գեորգ հունական եկեղեցին
1850թ. Բայանդուր գյուղի բնակիչները սկսում են Ալեքսանդրապոլի միակ հունական եկեղեցու` Սբ. Գեորգիի շինարարական աշխատանքները: Պատմում են, որ եկեղեցինկառուցվել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի պապի` Ֆյոդոր Մերկուրովի աջակցությամբ: Եկեղեցին գտնվել է հունական (Ուռումների) թաղամասում, ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տեղում: Այն քանդել են 1933-1934թթ.: Հունական եկեղեցուց պահպանվել է միայն Սբ. Գեորգիին ձիու վրա նստած պատկերող բարձրաքանդակը: Սբ. Գեորգի […]