«Վերջապես հասանք Մեհմանայի հանքերին: Այդ հարուստ հանքերը գտնվում են հայոց Մեհմանա գյուղի ավերակներից երեք քառորդ վերստ հեռավորության վրա: Երևում է, մի ժամանակ հանքերի մերձակայքում եղել է հայոց խիտ ազգաբնակչություն, որպես ցույց են տալիս Սովուկ-Բուլաղ և Սամբաղ գյուղերի ավերակները, որոնք ծածկված են անտառի տակ: … Հանքերը բովագործում են հույները, որոնք ընտանիքով բնակվում են անտառի խլության մեջ […]
