1850թ. Բայանդուր գյուղի բնակիչները սկսում են Ալեքսանդրապոլի միակ հունական եկեղեցու` Սբ. Գեորգիի շինարարական աշխատանքները:
Պատմում են, որ եկեղեցինկառուցվել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի պապի` Ֆյոդոր Մերկուրովի աջակցությամբ: Եկեղեցին գտնվել է հունական (Ուռումների) թաղամասում, ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տեղում: Այն քանդել են 1933-1934թթ.:

Հունական եկեղեցուց պահպանվել է միայն Սբ. Գեորգիին ձիու վրա նստած պատկերող բարձրաքանդակը: Սբ. Գեորգի եկեղեցու տարածքը լի է եղել խանութներով ու «չարսուներով»: Ինչպես վկայում է օտար ճանապարհորդներից մեկը, «հունաց եկեղեցու շուրջը այնքան կրպակ ու արհեստանոց կար, որ եկեղեցին հեռվից չէր երևում»:

 

 

 

 

 

 

 

 

 

Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` <<Գումրրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը>>