Հուլիսի 3-6-ը Ստեփանավանում հաջողությամբ իրականացվեց հույն երեխաների յոթերորդ ճամբարը, որին մասնակցում էին ազգությամբ հույն երեխաներ Երևանից, Ստեփանավանից, Ալավերդիից, Ախթալայից, Նոյեմբերյանից, Հրազդանից, Ապարանից, Յաղդան գյուղից։ Այս տարվա ճամբարի ծրագիրը, ավանդական դարձած հունական երգ ու պարի, լեզվի ու պատմության ուսուցումից բացի, ներառում էր նաև նախագծային աշխատանք։ Մասնակից երեխաները բաժանված էին չորս աշխատանքային խմբերի, որոնց ղեկավարում էին մարզիչները՝ […]