Միության երիտասարդները մասնակցեցին Հունաստանի ԱԳՆ ծրագրերին

Հուլիս և սեպտեմբեր ամիսներին Հայաստանի հունական ծագում ունեցող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, այդ թվում նաև՝ Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները, մասնակցեցին Հունաստանի Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հարցերով քարտուղարության նախաձեռնած երեք ծրագրերի։ Ծրագրերը ներառում էին ճանաչողական մշակութային այցեր դեպի Հունաստանի տարբեր քաղաքներ և տեսարժան վայրեր, հունարենի երկշաբաթյա ուսուցում Իոաննինա քաղաքում և հունական սփյուռքի պարուսույցների վերապատրաստման դասընթացներ։

Read More

Ամփոփվեց հույն երեխաների ամառային 6-րդ ճամբարը

Հունիսի 30-ին Ստեփանավանում ավարտվեց հույն երեխաների ամենամյա եռօրյա ճամբարը, որին մասնակցում էին հունական ծագում ունեցող 24 երեխա և 11 մեծահասակ ջոկատավար՝ Հայաստանի տարբեր քաղաքներից։ Այս տարի, որպես հիմնական ջոկատավարներ մասնակցում էին նաև Ավետը (Ստեփանավանից) և Անուշը (Նոյեմբերյանից), ովքեր առաջին տարիներին եղել են մեր ճամբարի մասնակիցները։ Նրանք օգնում էին կազմակերպչական բոլոր հարցերում և միաժամանակ ձեռք էին […]

Read More

Հունական պարի վարպետության դաս Նիկոս Թանոսի կողմից

Մայիսի 22-ին մեր գրասենյակում հյուրընկալեցինք Գերմանիայից ժամանած հունական ազգային պարերի մասնագետ Նիկոս Թանոսին և իր աշակերտուհուն՝ Նաիրա Հայրապետյանին։   Պարոն Թանոսը ծանոթացավ Հայաստանի հունական համայնքների Միությանը և մեր խնդրանքով ազգային պարի վարպետության դաս անցկացրեց մեզ հետ։

Read More

Մեր երեխաներն Աթենքում

Հոկտեմբերի 26-30-ը հունական ծագում ունեցող 10 երեխա Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Ալավերդուց և Նոյեմբերյանից, այցելեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք։ Այցի նպատակն էր ծանոթանալ Աթենքի տեսարժան վայրերին, մոտիկից տեսնել Ակրոպոլիսը, Պոսեյդոնի տաճարը, այցելել Հունաստանի խորհրդարան, թանգարաններ, համտեսել ազգային խոհանոցը և ներկա գտնվել Հոկտեմբերի 28-ի տոնական շքերթին։ Երեխաների և ուղեկցող մեխահասակները այցելությունը Աթենք ֆինանսավորվել էր Հայաստանում Հունաստանի դեսպանության կողմից։ […]

Read More

Հույն երեխաների երրորդ ճամբարը Վանաձորում

Հուլիսի 25-ին ավարտվեց Հայաստանի հունական համայնքների միության՝ Վանաձորում կազմակերպած հույն երեխաների ամառային երրորդ ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին շուրջ 25 երեխա՝ Հայաստանի Երևանի, Ալավերդու, Ստեփանավանի, Գյումրու, Նոյեմբերյանի, Հրազդանի հունական համայնքներից։ Այս տարի ևս ճամբարային ծրագիրը հագեցած էր հետաքրքիր զբաղմունքներով և դասերով։ Ճամբարականները հետաքրքիր քայլարշավ կազմակերպեցին դեպի Վանաձորի փարթամ ու կանաչ բնությունը, որտեղից էլ չորացած փայտեր հավաքեցին […]

Read More

Հույների ուխտագնացությունը Առաջին ալիքի եթերում

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները Հունաստանի թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Հովհաննես Ծայրագույն Վրդ. Սաղտըճեանի հետ ուխտագնացություն կատարեցին դեպի Հանքավանի Այոս Գեորգիոս հունական եկեղեցի։ Ուխտագնացության ընթացքը, ապա նրան հաջորդող հունական ուտեստներով հացկերույթը նկարահանվեց Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման նկարահող խմբի կողմից։

Read More

Ուխտագնացություն դեպի Հանքավանի հունական եկեղեցի

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները Հունաստանի թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Հովհաննես Ծայրագույն Վրդ. Սաղտըճեանի հետ ուխտագնացություն կատարեցին դեպի Հանքավանի Այոս Գեորգիոս հունական եկեղեցի։ Եկեղեցին թեև կանգնուն է, սակայն բարեկարգման խիստ կարիք ունի։ Այստեղ վաղուց ի վեր պատարագներ և եկեղեցական այլ արարողություններ տեղի չեն ունենում․ հույն ուղղափառ հոգևորական չկա։ Սակայն եկեղեցին բաց է այցելուների […]

Read More

Հույն երեխաների երկրորդ ամառային ճամբարը Վանաձորում

Հուլիսի 9-12-ը Հայաստանի հունական համայնքների միությունը իրականացրեց Հայաստանի հույն երեխաների ամառային երկար սպասված ճամբարը։ Շուրջ քսան երեխա Տավուշից, Շիրակից, Լոռիից, Կոտայքից, Երևանից և Արցախից երեք օր հյուրընկալվել էին Գուգարաց Թեմի՝ մեզ արդեն հարազատ դարձած «Ծիծեռնակ» ճամբարում։   Ճամբարային ծրագիրն այս տարի ավելի հագեցած էր ուսումնական մասով։ Երեխաները սովորեցին հունարեն այբուբենի տառերը և նոր սովորած տառերով […]

Read More

«Ազգային համեր» հաղորդումը Հայաստանի հույների մասին

Առաջին ալիքի «Ազգային համեր» հաղորդման շրջանակներում Հերմինե Ստեփանյանը հյուրընկալվել է Հայաստանի հույն երիտասարդներին, ովքեր պատրաստվում են Զատկի տոնին։ Հաղորդման ընթացքում ներկայացվում են հունական համայնքի ավանդույթները, խոհանոցը, պատմությունը, պարերը։

Read More

Օգնություն Տավուշի կարիքավոր հույն ընտանիքների երեխաներին

Օգոստոս ամսին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները նախաձեռնեցին բարեգործական ակցիա, որի նպատակն էր աջակցել Տավուշի մարզի «Օլիմպոս» հունական համայնքի կարիքավոր ընտանիքների երեխաներին։ Նախաձեռնությանը մեծապես աջակցեցին «Պանարէլլա» հայ-հունական կապերի զարգացման ՀԿ-ն և այլ կամավորներ։  «Օլիմպոս» հունական համայնքի նախագահ տիկին Թամարա Թամազյան-Լազարիդուի հետ նախապես հստակեցնելով թիրախային ընտանիքների երեխաների քանակը, տարիքը և սեռը՝ պատրաստեցինք 25 անվանական փաթեթ, որոնք […]

Read More