Հույն երեխաների ճամբարը նպատակ ունի համախմբելու Հայաստանի տարբեր քաղաքներում ապրող հունական ծագում ունեցող երեխաներին, ծանոթացնելու նրանց իրենց արմատներին, պատմությանը, մշակույթին:

Առաջին ճամբարը կազմակերպվել է 2019թ․ հուլիսի 20-22-ը Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում, որին մասնակցեց հունական ծագում ունեցող 20 երեխա և 10 մեծահասակ-խմբավար:

 

Երկրորդ ճամբարը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 9-12-ը դարձյալ Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում։