Հոկտեմբերի 28-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը Նոյեմբերյանի «Օլիմպոս» և Գյումրու «Էլլադա» հունական համայնքները համատեղ միջոցառում իրականացրին՝ նվիրված «Օխի»-ի օրվան։
Ներկաներին ողջունեց և օրվա խորհրդին անդրադարձավ Նոյեմբերյանի հունական համայնքի նախագահ Թամարա Թամազյանը, հաջորդեցին համայնքի պատանիների հունարեն կատարումները և «Շիրակի հույներ» պարի համույթի ելույթները։