Նոյեմբերի 8-ին Հայաստանի հունական համայնքների միությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Օխի»-ի օրվան։
Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան պարոն Դիմիտրիոս Սկուտասը՝ տիկնոջ հետ, Հունաստանի դեսպանության հյուպատոս պարոն Կոնստանտինոս Վոլտեասը, Հունաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս պարոն Ակիս Դագազյանը, Հունաստանի դեսպանության տնտեսական հարցերով կցորդ պարոն Կոնստանտինոս Կուրումալոսը, ինչպես նաև հունական համայնքների նախագահներ, համայնքի անդամներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարիդուն և Հունաստանից գործուղված մանկավարժ Աթանասիոս Գուձելասը։ 1940-ականների հերոսական դրվագներն ու ոգին արտացոլող բանաստեղծությունների ընթերցեցին Երևանի հայ-հունական քոլեջի ուսանողները։
Ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց դեսպան Դիմիտրիոս Սկուտասը՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար և արժևորելով պատմական օրվա խորհուրդը։