
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն այս տարվա հոկտեմբերին իրականացրեց «Հանուն մշակութային երկխոսության» միջոցառումների շարքը։ Ծրագրի նպատակն էր ստեղծել միջմշակութային շփման և գործակցության հարթակ՝ ներկայացնելով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, ավանդույթներն ու ինքնության առանձնահատկությունները։
«Ազգային ինքնություն» խորագրով երկրորդ փուլը հյուրընկալվեց Գյումրու հունական և ռուսական կենտրոններում՝ վերհանելով երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունն ու ինքնատիպությունը։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Գյումրու հունական համայնքի «Շիրակի հույներ» պարային համույթը, որը հանդես եկավ ազգային պարերով և պարգևատրվեց պատվոգրով։