Ամերիկյան  Ալաբամա  նահանգը՝ նահանգապետ Կեյ Աիվեյի հռչակագրի համաձայն,  ճանաչեց  չորս ազգերի նկատմամբ գործած ցեղասպանության սարսափելի հանցանքը: Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեի-Արևելյան տարածաշրջանի (ANCA-ER)  հռչակագիրն առնչվում է 1915-1923թթ. իրադարձություններին:

Առավել հստակ՝ Ալաբաման ճանաչում և դատապարտում է շուրջ երեք միլլիոն ասորիների, արամեացիների, հայերի և հույների նկատմամբ ոճրագործության  հիմնական ծրագրի նախագծումն ու իրականացումը:

«Ողջունում ենք նահանգապետ Աիվեյի` ցեղասպանությունը մերժող հռչակագրի  ընդունումը, որի շնորհիվ  Ալաբաման դարձավ ԱՄՆ 49-րդ նահանգը, որը պաշտոնապես հաստատում է մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքը»,  հայտարարեց ANCA-ER –ի տնօրեն Սթիվ Մեսրոբյանը: Ինչպես նշվեց. «Այս հռչակումը հզոր հիշեցում է այն բանի, որ  ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չպետք է անտեսվի հանցագործների՝ այն ժխտելու պատճառով կամ  նրանց,  ովքեր շարունակում են օգտվել հանցագործությունից »: Սթիվ Մեսրոբյանը շնորհակալություն հայտնեց հայկական համայնքին, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեի աջակիցներին,  որ միավորեցին իրենց ուժերն ամերիկյան ազգին  մեկ անգամ ևս իրողության մասին  հիշեցնելու համար :

Այս թանկարժեք փաստաթուղթն՝ ի թիվս այլոց, հաստատում է,  որ Արևելքում միլիոնավոր քրիստոնյաներ տարբեր ճանապահներով սպանվել կամ ոչնացվել են Օսմանյան Թուրքիայի կողմից, սակայն այդ հանցանքները շարունակում են մնալ անպատիժ: Հիշատակվում են նաև 1915-1930թթ. հայերի փրկության գործում «Մերձավոր Արևելք» կազմակերպության  օգնության  և Ալաբամա նահանգի ակտիվիստները,  որոնք  օգնեցին նաև ցեղասպանություն  վերապրած  հույներին և ասորիներին փրկելու գործողություններում: Ալաբամա նահանգը ճանաչում  է նաև Իսլամական Պետության կողմից  մեր օրերում  կատարված ցեղասպանությունները քրիստոնյանների նկատմամբ, ինչպես նաև Ռուանդայի, Կամբոջայի և Բոսնիայի ժողովուրդների ոչնչացումը:

Այս հռչակագրով ամերիկյան նահանգի նահանգապետը 2019թ-ի  ապրիլ ամիսը հայտարարեց « Ցեղասպանության իրազեկման ամիս» :

Ալաբամայից հետո ամերիկյան միակ նահանգը,  որը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է : Սակայն այդ նահանգի կողմից Ցեղասպանության ճանաչումը, թերևս, չի ուշանա, քանզի Միսիսիպիի հայկական համայքնը այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր է արել:

 

 

Թարգմանությունը՝ Նաիրա Կարապետյանի

 

Աղբյուրը

 

Leave a Reply