Փետրվարի  9-ը համարվում է Հունարենի համաշխարհային օրը։  Օրվա հռչակումը եղավ Իտալիայի հունական համայնքերի միության առաջարկը, և  իհարկե, որդեգրվեց հունական կառավարության կողմից։ Օրը պատահական չընտրվեց, փետրվարի 9-ը հույն մեծ բանաստեղծ, ազգային հիմնի հեղինակ Դիոնիսսոս Սոլոմոսի հիշատակի օրն է:

Փետրվարի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում Հունական հասարակական կազմակերպությունների միությունը՝ Հունաստանից ժամանած հունարենի դասախոս Մարինա Բադալիդուի հետ համատեղ կազմակերպեց բաց դաս-միջոցառում՝ նվիրված Հունարենի համաշխարհային օրվան։ Միջոցառմանը ներկա էին հյուրեր Հունաստանի դեսպանատնից, հունական համայնքների ներկայացուցիչներ և հունարեն սովորողներ։ Դասի ընթացքում ընթերցվեցին հունարեն բանաստեղծություններ հայ և հույն բանաստեղծներից, խոսվեց հունարենի պատմությունից և մյուս լեզուների վրա նրա ազդեցությունից։ Այնուհետև դասի մասնակիցները հունարենին վերաբերյալ ինտերակտիվ խաղ խաղացին և պարեցին հունական ազգային պարեր։ Խաղերի աշխարհում ամբողջությամբ ընկղմվելու համար, համոզվեք, որ անցեք ակնարկներ և ուղեցույցներ BestPaypalCasinos, որպեսզի հնարավորություն ունենաք ավելին իմանալ ցանկացած խաղի մասին նախքան խաղալը: