Ապրիլի 16-ին տեղի ունեցավ Ալավերդու հունական համայնքի մանկական երգչախմբի մենահամերգը՝ Գոհար Ավլաստիմովայի ղեկավարությամբ։ Համերգին ներկա էին Հայաստանում Հունաստանի հյուպատոս պարոն Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, դեսպանության ներկայացուցիչներ Խրիոստոս Կալպակասը, Ռանիա Խաձոպուլուն, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը, հունական համայնքների նախագահներ, ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Համերգի ընթացքում երեխաները ներկայացրեցին հունարեն և հայերեն երգեր, պարեր։ Համերգին մասնակցեցին նաև Սարահարթի արվեստի դպրոցի սաները։ Համերգի վերջում երգչախմբի սաները հատուկ նվեր ստացան Հայաստանում Հունաստանի դեսպանության կողմից։