Հունարենի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի հունական համայնքների միությունը Բյուզանդագիտության ազգային կոմիտեի հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում՝ «Դրվագներ հայ-հունական մշակութային փոխհարաբերություններից. Անտիկ և միջնադարյան շրջան» խորագրով։ Դասախոսության բանախոսներն էին պատմական գիտությունների դոկտոր տիկին Մանեա Էռնա Շիրինյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Արմինե Մելքոնյանը, Էլյա Սարիբեկյանը, և աստվածաբանության թեկնածու Անահիտ Ավագյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հունաստանի դեսպանության III քարտուղար պարոն Էմանուիլ Ասիմակոպուլոսը, պաշտպանության կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսը, հետազոտողներ, հունական համայնքի անդամներ։
Դասախոսությունից հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հունական երգեր՝ Անի Մուկուչյանի կատարմամբ։