Օգոստոս ամսին Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդները նախաձեռնեցին բարեգործական ակցիա, որի նպատակն էր աջակցել Տավուշի մարզի «Օլիմպոս» հունական համայնքի կարիքավոր ընտանիքների երեխաներին։ Նախաձեռնությանը մեծապես աջակցեցին «Պանարէլլա» հայ-հունական կապերի զարգացման ՀԿ-ն և այլ կամավորներ։
«Օլիմպոս» հունական համայնքի նախագահ տիկին Թամարա Թամազյան-Լազարիդուի հետ նախապես հստակեցնելով թիրախային ընտանիքների երեխաների քանակը, տարիքը և սեռը՝ պատրաստեցինք 25 անվանական փաթեթ, որոնք պարունակում են գրենական պիտույքներ, դպրոցական գուլպաներ, քաղցրավենիք։ Հագուստի տորպարկներ հավաքվեցին նաև մեծահասակների համար։