Ալավերդու հունական համայնքի «Ակմի» երգչախմբի սաները՝ գեղարվեստական ղեկավար Գոհար Ավլաստիմովայի հետո օգոստոսի 16-17-ը Բուլղարիայում մասնակցել են Славянски Венец միջազգային մրցույթ-փառատոնին։
Славянски Венец-ը ամենամյա գեղարվեստական փառատոն է, որին այս տարի ներկայացան 17 խումբ և 200-ից ավել մասնակից տարբեր երկրներից։ Մրցույթն անց էր կացվում հետևյալ կատեգորիաներում՝ գործիքային կատարում, վոկալ կատարում, պարային կատարում և թատերական ներկայացում։
Ուրախ ենք հայտնել, որ «Ակմի»-ի պատվիրակները վերադարձել են մրցանակներով հետևյալ անվանակարգերում․
Դավիթ Խառատյան, ֆորտեպիանո, ներկայացրել է Կիպրիան Կացարիսի «Goodbye Mr. Rachmaninoff» ստեղծագործությունը, արժանացել Գրան պրի մրցանակի և ճանաչվել առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր
Սյուզաննա Աղաջանյան, ֆոլկ վոկալ, ներկայացրել է Մանոս Խաձիդակիսի «Τα παιδιά του Πειραιά» ստեղծագործությունը և ճանաչվել առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ