«Հույն երիտասարդները շարժման մեջ»
20 երկրներից 350 հույն երիտասարդներ այցելեցին Աթենք` մասնակցելու «Հույն երիտասարդները շարժման մեջ» ֆորումին, որը տեղի ունեցավ մարտի 31-ից ապրիլի 1-ը Զափփեոնում, որտեղ էլ տեղի ունեցավ բացման արարողությունը, շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին: Օլիմպիայի և ժառանգությունների կոմիտեի տնօրենների խորհրդի գլխավոր քարտուղար Յոհաննա Սամպրակուն ողջունեց համաժողովի աշխատանքը և նշեց. «Հելլենիզմի կենտրոնում հայրենի երկիրն է՝ Հունաստանը: Հին հունական արժեքները ողջ աշխարհի երիտասարդ հույների հետ են ամենուր»: Կոնֆերանսի ավարտին բոլոր մասնակիցներն ուղևորվեցին Սինտագմա հրապարակ` մասնակցելու հելլենիզմին նվիրված անմոռանալի փառատոնին:
Հունական 9 համաշխարհային ասոցիացիաներից կրետացի, թեսալոնիկեցի, էպիրուս, կիպրոսցի, մակեդոնացի, արկադացի, թրակացի, վլախ և պոնտոսցի 200 պարողներ հավաքվել էին Հունաստանի խորհրդարանի առջև՝ ներկայացնելու իրենց յուրօրինակ ավանդական պարերը:
Միջոցառման ավարտին հինգ մայրցամաքների երիտասարդները ձեռք ձեռքի տվեցին՝ ձևավորելով խորհրդանշական պարույր, որը ստեղծվել է այսօր, երեկ և վաղը՝ «Ընկերության պարի» մեջ: Անցորդներն ուրախանում էին՝ տեսնելով, որ աշխարհի տարբեր երկրներից այդքան շատ երիտասարդներ եկել են՝ միասին նշելու հելլենիզմը:
Միջոցառման երկրորդ օրը անցկացվեց 4 սեմինար հետևյալ թեմաների շուրջ` ուղղափառություն և քրիստոնեական ժառանգություն, հունարեն լեզու և մշակույթ, Հունաստանի էկոնոմիկան, զարգացումը և Հունաստանի ու սփյուռքի միջև հարաբերությունները: Երրորդ սեմինարի ընթացքում Էկոնոմիկայի և զարգացման նախարարության ռազմավարության և մասնավոր ներդրումների գլխավոր քարտուղար Լուիս Լամբրիանիդիսը ներկայացրեց «Կամուրջներ» նախաձեռնության հիմնական կետերն ու նպատակները: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ընդունեցին այդ նախաձեռնությունը և հավաստիացրին, որ կխթանեն այն իրենց երկրներում: Սեմինարի արդյունքները հրապարակվեցին կիրակի երեկոյան՝ Onyx համակարգում, բանաձևի տեսքով, որում հղում է տրվել «Գիտելիքի և համագործակցության կամուրջներ» նախաձեռնությանը:
Ֆորումը հիանալի հնարավորություն էր ուշադրություն հրավիրելու արտերկրում գտնվող հույների և նրանց պատմական հայրենիքի հարաբերությունների վրա, ինչպես նաև ողջ աշխարհի հույն երիտասարդների համար, ովքեր կարող են համագործակցել հանուն ընդհանուր նպատակներին՝ շեշտը դնելով Հունաստանում գործունեություն ծավալելու վրա: Համաժողովը կազմակերպվել էր Օլիմպիա 2016-2018-ի շրջանակներում՝ Օլիմպիայի և ժառանգությունների կոմիտեի ու հետևյալ 9 կազմակերպությունների ջանքերով՝ Պոնտոսի երիտասարդական համակարգող համաշխարհային կոմիտե, որի մեջ է մտնում նաև Հայաստանի հույն երիտասարդությունը, Կիպրոսի սփյուռքի համաշխարհային կոնֆեդերացիայի երիտասարդական կոմիտե, Թեսալոնիկի համաշխարհային կոնֆեդերացիայի կոմիտե, Էպիրոսի համաշխարհային խորհրդի երիտասարդական կոմիտե, Կրետեի համաշխարհային խորհրդի երիտասարդական կոմիտե, ԱՄՆ-ի համամակեդոնյան ասոցիացիայի երիտասարդական կոմիտե, Եվրոպայում թրակյան հասարակության երիտասարդական կոմիտե, վլախների և հարակից շրջանների համաշխարհային խորհրդի երիտասարդական կոմիտե, Արկադիայի համամիութենական խորհրդի երիտասարդական կոմիտե։
Թարգմանությունը՝ Անուշ Հախոյանի