2015 թ.-ի հոկտեմբերի 2-ից 4-ը Սալոնիկում տեղի ունեցավ Պոնտացի երիտասարդության Երկրորդ համաշխարհային ֆորումը:

Աշխարհի 23 երկրներից պոնտացի երիտասարդության հինգ հարյուր ներկայացուցիչ, ինչպես նաև պոնտոսական 13 ֆեդերացիա հավաքվել էին՝ միավորելու գլոբալ միասնական ազգային տարածքի ստեղծմանն ուղղված իրենց ջանքերը:

Հինգ մայրցամաքներով ցրված Պոնտոսի հույների ժառանգները եկել էին պատմական հանդիպման Քեմալ Աթաթուրքի՝ Պոնտոս մուտք գործելու օրը՝ հոկտեմբերի 2-ին, որպեսզի հիշեցնեն իրենց միասնականության, հաստատունության, պատմական անցյալը հիշելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև նրա դերը սահմանելու Պոնտոսի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի հեռանկարներում:

Գաղտնիք չէ, որ տարբեր երկրներում ապրող մեր երիտասարդները աստիճանաբար կորցնում են իրենց ազգային մտածելակերպը, մեր երեխաները խոսում են այն մարդկանց լեզվով, որոնց տարածքում ապրում են, մոռացվում են ազգային ավանդույթները:

Արտերկրում ապրող հույներին միավորել, տալ նրանց ընդհանուր նպատակներ ու խնդիրներ, ներառել նրանց պոնտական հելլենիզմի մշակույթի և ավանդույթների պահպանման գործընթացում, օգնել իրենց պատմական հայրենիքին ճգնաժամի դժվար ժամանակահատվածում՝ ահա այն հիմնական խնդիրը, որը դրված էր ֆորումի հիմքում:

 

 

Թարգմանությունը՝ Անուշ Հախոյանի