ԿՈՉ
քրիստոնյա երիտասարդների կողմից
Թուրքիայի նախագահ մեծարգո պարոն Ռեջեփ Թայիպ Էրդողանին
Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակում պահպանելու վերաբերյալ
Մենք՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելոռուսի քրիստոնյա երիտարդներս,
դիմում ենք Ձեզ, պարո՛ն Նախագահ, կոչ անելով պահպանել քրիստոնյա աշխարհի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը:
Մենք լիովին գիտակցում ենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարն այսօր գտնվում է թուրքական պետության տարածքում, և նրա հետագա ճակատագիրը թուրքական իշխանությունների հայեցողության տակ է, սակայն մենք կոչ ենք անում Ձեզ նայել ոչ թե դեպի անցյալ, այլ՝ ապագա։
Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն մշակութային կոթող է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, այլ այն մշակութային հուշարձան է, բարդագույն հանգույց՝ ստեղծված աշխարհի զարգացումը կանխորոշող տարբեր պատմական իրադարձություններից, տարբեր կրոններից, ժողովուրդների և երկրների ճակատագրերից։ Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային քաղաքակրթության նվաճում է, որը պետք է մնա տարբեր կրոններին դավանող մարդկանց համար ձգողության կենտրոն:
Թուրքիան հարուստ է բյուզանդական ժառանգության հուշարձաններով։ Եվ ժամանակ առ ժամանակ դրանց շուրջ նման վեճեր են լինում։ Ուստի գնահատում ենք Ձեր ներգրավվածությունը մեկ այլ բյուզանդական սրբավայրի՝ Պանագիա Սումելայի պահպանության մեջ։
Վանք այցելելու հասանելիությունն ու այնտեղ տարին մեկ անգամ պատարագ անցկացնելու թույլտվությունը աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հնարավորություն են տալիս առնչվելու այդ սրբավայրին և Տրապիզոնում տուրիստական մեծ հոսք ապահովելու։
Մենք կոչ ենք անում Ձեզ պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը, որի դռները 1935թ-ից ի վեր Թուրքիան մեծ հարգանքով ամբողջ աշխարհի քրիստոնյաների առաջ բաց և հասանելի է պահում, և 2035թ. հնարավոր կլինի ամբողջ աշխարհով նշել այդ պատմական իրողության 100-ամյակը։
Մուսուլմանական երկրում ունենալ քրիստոնեական սրբավայր, ամբողջ քրիստոնյաների Մեքքա, զգուշավոր և հարգալից վերաբերվել բոլոր դավանանքների հետևորդների աղոթքներին և խոնարհմանը Բարձյալի առջև, և պահպանել այն․ սրանում է կայանում ղեկավարի ուժի, իմաստության և պատմական դերի գագաթնակետը:
Այսօր, ավելի քան երբևէ, մարդկանց անհրաժեշտ են խաղաղության, հոգու հանգստության, հանդուրժողականության և բազմամշակութայնության խորհրդանիշներ։
Պարո՛ն նախագահ, Ձեր որոշումը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի պահպանության վերաբերյալ կարող է դառնալ պատմական։
Մենք հավատում ենք Ձեր՝ որպես Թուրքիայի պետական գործչի խոհեմությանը:
Մենք խաղաղության և միջկրոնական համաձայնության կողմնակից ենք։
Մենք աղոթում ենք համաշխարհային մշակույթի ամենաշքեղ հուշարձաններից մեկի՝ Սուրբ Սոֆիայի ճակատագրի համար։
Կոչ անելով Ձեզ, պահպանել Սուրբ Սոֆիայի թանգարանային կարգավիճակը, մենք Ձեզ խաղաղության կոչ ենք անում:
1․ Ավստրալիա – Խարիս Ցայրիս, Ավստրալիայի պոնտական ասոցացիաների ֆեդերացիայի երիտասարդության ներկայացուցիչ
2․ Կանադա – Խրիստոս Խրիսոխոու, Աշխաչհի վլախների ամփիկտիոնիայի երիտասարդության ներկայացուցիչ
3․ ԱՄՆ – Խրիստոս Կոմսիոս, ԱՄՆ-ի Համամակեդոնական ասոցոցացիայի երիտասարդության ներկայացուցիչ
4․ ԱՄՆ – Գեորգիա Մավրիդու, ԱՄՆ-ի և Կանադայի Համապոնտական ֆեդերացիայի երիտասարդության ներկայացուցիչ
5․ Գերմանիա – Ապոստոլոս Ցիրոյանիս, Սփյուռքի էպիրոսցիների համաշխարհային խորհրդի երիտասարդության ներկայացուցիչ
6․ Գերմանիա – Մարիա Պապադոպուլու, Եվրոպայում հույն-պոնտական ասոցացիաների ֆեդերացիայի երիտասարդության ներկայացուցիչ
7․ Գերմանիա – Յանիս Կաստելիանոս, «Կրիտաիեիս»-ի գործադիր տնօրեն, «Կրետացիների համաշխարհային խորհուրդ» ամսագիր
8․ Կիպրոս – Ալկիս Անաստասիադիս, Կիպրոսի պոնտացի հույների ֆեդերացիայի նախագահ
9․ Հունաստան – Կոնստանտինոս Սամուրկասիդիս, Պոնտական ասոցացիաների համահունական ֆեդերացիայի երիտասարդության ներկայացուցիչ
10․ Հունաստան – Աննա Իլիադու, Նախկին ԽՍՀՄ-ից հայրենադարձված հույների ասոցացիաների համահունական ֆեդերացիայի երիտասարդության ներկայացուցիչ
11․ Ռուսաստան – Եվգենիա Պոպովա, Ռուսաստանի հունական համայնքների ֆեդերացիայի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ
12․ Ուկրաինա – Յուլյա Ժարիկովա, Ուկրաինայի հունական համայնքների ֆեդերացիայի երիտասարդության ներկայացուցիչ
13․ Վրաստան – Եվգենիա Կոտանիդիդ, Վրաստանի հունական համայնքների միության նախագահ
14․ Հայաստան – Դիանա Սմբատյան, Հայաստանի հունական համայնքների միության երիտասարդության ներկայացուցիչ
15․ Ղազախստան – Յանիս Կայսիդիս, Ղազախստանի հունական համայնքների միության երիտասարդության ներկայացուցիչ
16․ Ուզբեկստան – Յանիս Սիվվակոս, Ուզբեկստանի հույն երիտասարդների միության ներկայացուցիչ
17․ Ադրբեջան – Կամալ Սուլթանով, Ադրբեջանի հույն երիտասարդների միության ներկայացուցիչ
18․ Մոլդովա- Վյաչեսլավ Պապադոպուլոս, Մոլդովայի հույն երիտասարդների միության ներկայացուցիչ