Միությանն առընթեր հույն երիտասարդական շարժումն ակտիվ մասնակցում է երկրում և երկրից դուրս կատարվող միջոցառումներին՝ մրցույթներին, ֆորումներին, փառատոններին, որոնք վերաբերում են հունարենին, հունական մշակույթին և որ ամենակարևորն է՝ Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչմանը։

Հայաստանի հույն երիտասարդներն իրենց քաղաքների հունական համայքներում սովորում են հունարեն, հունական պարեր և երգեր, ծանոթանում իրենց ազգի պատմությանը և ավանդույթներին, մասնակցում «Օխի»-ի, Հունաստանի Անկախության և ազգային այլ տոներին նվիրված միջոցառումներին, ամեն տարի մայիսի 19-ին միաբանվում և երթի դուրս գալիս հանուն Ցեղասպանության ճանաչման։

2015 թ.-ի հոկտեմբերի 2-ից 4-ը Հայաստանի հույն երիտասարդների պատվիրակությունը մասնակցեց Սալոնիկում տեղի ունեցած Պոնտացի երիտասարդության Երկրորդ համաշխարհային ֆորումին։

2017 թվականին մասնակցելով Կրետեում անցկացվող «Կազանձակիսի հետքերով» ստեղծագործական մրցույթին՝  Հայաստանի երիտասարդ հույները հաղթեցին՝ գրավելով առաջին տեղը։

2018թ․  մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի հույն երիտասարդների ներկայացուցչությունը Պոնտոսի երիտասարդական համակարգող համաշխարհային կոմիտեի կազմում մասնակցեց «Հույն երիտասարդները շարժման մեջ» համահունական երիտասարդական ֆորումին։

 

 

email: greekyoutharm@gmail.com