Երևանի «Իլիոս» հույների համայնք հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին Երևանում: Կազմակերպության հինադիրը եղել է Սլավա Ռաֆայելիդիսը: Հիմնադրման օրվանից մինչ օրս «Իլիոսը» հրատարակում է համանուն թերթը (թերթի խմբագիր՝ Կարինե Կարապետյան), որը լուսաբանում է Հայաստանի հույների առօրյան, միջոցառումները, հույների սովորությունները, մշակութային և քաղաքական լուրերը: Թերթում հոդվածները ներկայացվում են երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և հունարեն:
2016 թվականին «Իլիոս» հասարակական կազմակերպությունը Մշակույթի նախարարության հետ համատեղ թարգմանեց և ցուցադրեց «Արգոնավորդների հետքերով» փաստագրական ֆիլմը՝ նվիրված պոնտացի հույների ցեղասպանությանը:
2019թ․ մարտից «Իլիոս» հույների համայնքը ղեկավարում է Քրիստինե Ռաֆայելովան:
Կոնտակտներ՝ էլ․ հասցե ilios@greeks.am հեռ․ +37498584224