Հունական www.sotiristseles.com-ի պատրաստած վավերագրական ֆիլմը նվիրված Հունաստանի ազգային տոնին՝ «Օխի»-ի օրվան և Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Հունաստանում Ֆաշիստական Իտալիայի դեսպան Գրացին վերջնագիր ներկայացրեց Հունական կառավարությանը չխոչընդոտել և չդիմադրել իտալական բանակի զինված ներխուժմանը հունական հող։ Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասը, որակելով այդ վերջնագիրը որպես պատերազմի կոչ Հունաստանին, պատասխանում է՝ «Ոչ» (όχι հունարեն), որով և Հունաստանն արժանապատվորեն մտնում է պատերազմի մեջ։ Ֆիլմը հայերեն է թարգմանվել Հայաստանի հունական համայնքների միության կողմից «Օխի»-ի օրվա շրջանակներում։ Թարգմանության իրավունքը ձեռք է բերվել www.sotiristseles.com-ից