Շիրակի մարզի «Էլլադա» հույների համայնք հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին, Գյումրիում։ Համայնքն առաջինը ղեկավարել է Կարինե Թոսունյանը։ Նրան հաջորդել են նախագահներ Վրեժ Կուտիկովը, Միխայիլ Իզմիրովը։ Այժմ հասարակական կազմակերպության նախագահն է Կենսաբեր Իսպիրյանը։
Համայնքին կից գործում է նաև պարի խումբ, որի պարացանկում ընդգրկված են նաև հունական պարեր:
Կազմակերպությունն անց է կացնում նաև հունարենի պարապմունքներ՝ շաբաթական երեք անգամ: Դասերն անց է կացնում Մուշեղ Տիտանյանը:
Կոնտակտներ՝
Հեռ․ +37494008380
email. ellada@greeks.am