Միջոցառում Նոյեմբերյանում՝ նվիրված Հունաստանի ազգային օրվան

Նոյեմբերյանի «Օլիմպոս» հունական համայնքի երեխաների միջոցառումը՝ կազմակերպված Հունաստանի ազգային օրվա առթիվ։ Երեխաները համայնքի անդամներին և իրենց համաքաղաքացիներին ցուցադրեցին իրենց գիտելիքները Հունաստանի պատմության և մշակույթի վերաբերյալ, ներկայացրին հունական երաժշտություն ու պար։ Համայնքի նախագահ՝ Թամարա Թամազյան  

Read More

Հայ-հունական բարեկամական կամուրջն Ալավերդիում

Մեկ տարուց ավելի է, ինչ Ալավերդու «Ակմի» հունական համայնքում գործում է մանկական երգչախումբ՝  Գոհար Ավլաստիմովայի ղեկավարությամբ։ Երգչախումբը իր հունական և հայկական երգացանկով տարբեր համերգների է մասնակցել Հայաստանի տարբեր քաղաքներում և հենց Ալավերդիում։ 2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով պոնտական մոտիվներով տարազներ պատրաստվեցին երգչախմբի սաների համար, իսկ 2021 թվականին Հունաստանի արտաքին […]

Read More

«200 տարվա ճանապարհ» | “Μία πορεία 200 χρόνων”

Մարտի 25-ին լրացավ Հունաստանի՝ Օսմանյան լծից իր անկախության համար մղած պատերազմի 200-ամյակը։ Այդ առիթով տարբեր տոնակատարություններ և միջոցառումներ կազմակերպվեցին և շարունակում են կազմակերպվել Հունաստանում և աշխարհի այն երկրներում, որտեղ ապրում են հույներ։ Անկախությանը նվիրված միջոցառումներից անմասն չեն մնացել նաև Հայաստանում ապրող հույները։ Երեկ՝ մարտի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրվեց Հայաստանի հունական համայնքների միության պատրաստած «200 […]

Read More

Մենք նույն դեմքով թշնամի ունենք, այն ինչ կատարվում է Արցախում բոլորիս խնդիրն է․

Հայաստանում հունական համայնքի դիրքորոշումը՝ կապված Արցախի պատերազմի հետ, ամբողջությամբ համընկնում է հայ ժողովրդի դիրքորոշման հետ։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում «Հունական համայնքների միության» ՀԿ նախագահ Մարիա Լազարևան։ «Սա մեր հայրենիք է, մենք այստեղ ծնվել ենք, մեծացել ենք, կրթություն ենք ստացել, մեր մայրենի լեզուն հայերենն է։ Մենք մտածում ենք այնպես, ինչպես մտածում է Հայաստանի  ժողովրդի […]

Read More

Համերգ նվիրված Հունարենի համաշխարհային օրվան

Փետրվարի 9-ը Հունարենի համաշխարհային օր է։ Երգում է Ալավերդու հունական համայնքի մանկական երգչախումբը Դասատու՝ Գոհար Ավլաստիմովա 1. Σήκω χόρεψε συρτάκι 2. Ο δρόμος 3. Αχ Ελλάδα, σ’αγαπώ 4. Την Πατρίδα μ΄ έχασα    

Read More